20:34  ,  18 մարտի, 2023

Մ23 ԵԱ. Էդիկ Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ (ֆոտո)

Էդիկ Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց Ռումինիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Նուրադին Նովրուզովի հետ եւ ժամանակից շուտ հաղթանակի հասավ 13:2 հաշվով:

Էդիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պարտվել էր մենկարկում, բայց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել, քանի որ նրան հաղթած թուրք ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ: Միակ սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Ռոման Ժեւչին:

Քիչ անց Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի համար կպայքարի Հայկ Պապիկյանը (70 կգ): Մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Մագոմեդ Բաշիր Խանիեւն է:  

Նարեկ Գրիգորյանի Ադրբեջանը ներկայացնող Սաբուհի Ամիրասլանովի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում