19:33  ,  18 մարտի, 2023

Մ23 ԵԱ․ Մեժլումյանն ու Իբոյանը դուրս եկան եզրափակիչ

Ռումինաիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մեժլում Մեժլումյանն ու Կնյազ Իբոյանը վստահ հաղթանակներով դուրս եկան եզրափակիչ:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Մեժլում Մեժլումյանը 6:5 հաշվով հաղթեց իտալացի Սիմոն Վինչենցո Պիրոդուին:

Կնյազ Իբոյանը 86 կգ քաշայինների կիսաեզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ թուրք Իսմայիլ Կուկուկսոլակին: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով՝ Կնյազ Իբոյանը վերջին միավորի առավելությամբ, թուրք ըմբիշն ու նրա մարզիչը չհամաձայնեցին պարտության: Չելենջ գցեցին, բայց մրցավարները չբավարարեցին: Իբոյանի հաշիվը դարձավ 3: Թուրք մրցակիցը պարտության հետ համաձայն չէր նաեւ չելենջը պարտվելուց հետո, նա չէր ցանկանում գալ գորգի կենտրոն, որպեսզի մրցավարը հայտարարի հաղթողին: Վերջում պարտված թուրքը չպատասխանեց նաեւ Իբոյանի ձեռքսեղմանը:

Քիչ անց Բուխարեստի մրցագորգում կմեկնարկեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալների համար գոտեմարտերը, որտեղ Հայաստանն ունի երեք մասնակից:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի համար կպայքարի Հայկ Պապիկյանը (70 կգ): Մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Մագոմեդ Բաշիր Խանիեւն է:  

Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն Էդիկ Հարությունյանն ու Նարեկ Գրիգորյանը:

Էդիկ Հարությունյանի մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Նուրադին Նովրուզովը:

Նարեկ Գրիգորյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Սաբուհի Ամիրասլանովն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում