12:05  ,  18 մարտի, 2023

Պեդրին չի օգնի «Բարսելոնային» «Ռեալի» դեմ խաղում

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Պեդրին չի օգնի կատալոնական թիմին Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա «Էլ Կլասիկոյում»։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել, հաղորդում է Sport.es-ը։

Պեդրին հրավեր էր ստացել Իսպանիայի հավաքականից, սակայն չի կարողանա մասնակցել Նորվեգիայի (մարտի 25) եւ Շոտլանդիայի  (մարտի 28) թիմերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին։

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English