01:54  ,  5 մարտի, 2023

Մեսիի եւ Մբապեի գոլերը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Նանտին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, պորտուգալացի կիսապաշտպան Դանիլու Պերեյրան եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ ՊՍԺ-ի օգտին։ Մբապեն նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։

ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նանտը» 13-րդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 4:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 12, Ժաուեն Աջամ, 17, ինքնագոլ, Դանիլու Պերեյրա, 60, Կիլիան Մբապե, 90+2 - Լյուդովիկ Բլաս, 31, Իգնատիուս Գանագո, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս