19:31  ,  3 մարտի, 2023

Դուբայ․ Անդրեյ Ռուբլյովը եզրափակիչում է (տեսանյութ)

Ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Աշխարհի 6-րդ ռակետը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի (16-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 7:6 (11:9):

Եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ աշխարհի 7-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի դիմակայության հաղթողը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով