17:26  ,  26 փետրվարի, 2023

«Ինտերը» պարտվեց եւ արդեն 18 միավոր հետ է «Նապոլիից» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

76-րդ րոպեին աչքի ընկավ «Բոլոնիայի» իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Օրսոլինին։

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։

«Ինտերը» 47 միավորով երկրորդն է եւ արդեն 18 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Բոլոնիան» 7-րդն է՝ 35 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 1:0 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով