01:41  ,  18 փետրվարի, 2023

«Նապոլիին» հաղթանակ բերեցին Կվարացխելիայի եւ Օսիմենի գոլերը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի եւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի գոլերն առաջին խաղակեսում (տեսանյութ

«Նապոլին» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 15-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 12, Վիկտոր Օսիմեն, 33

Փետրվարի 18

«Սամպդորիա» - «Բոլոնիա»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Մոնցա» - «Միլան»՝ 21:00

«Ինտեր» - «Ուդինեզե»՝ 23:45

Փետրվարի 19

«Ատալանտա» - «Լեչե»՝ 15:30

«Ֆիորենտինա» - «Էմպոլի»՝ 18:00

«Սալերնիտանա» - «Լացիո»՝ 18:00

«Սպեցիա» - «Յուվենտուս»՝ 21:00

«Ռոմա» - «Վերոնա»՝ 23:45

Փետրվարի 20

«Տորինո» - «Կրեմոնեզե»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում