09:40  ,  17 փետրվարի, 2023

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում ԵԼ-ի ռեկորդ է գրանցվել (ֆոտո)

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում սահմանվել է Եվրոպայի լիգայի ռեկորդ ստադիոնում ներկա երկրպագուների քանակով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Կամպ Նոու» ստադիոնում 1/16 եզրափակիչի առաջին հանիդպմանը հետեւել է 90 255 հանդիսական։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017թ․ փետրվարի 23-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Տոտենհեմ» - «Գենտ» հանդիպմանը ներկա էր եղել 80 465 հանդիսական։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2։ Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա փետրվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով