23:39  ,  16 փետրվարի, 2023

ԵԼ․ «Բարսելոնան» ոչ ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջինը հաջողության հասավ կատալոնական թիմը։ 50-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։ Արդեն 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

59-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գոլի շնորհիվ 76-րդ րոպեին։

Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Ռենին»։

Հոլանդական «Այաքսն» ու գերմանական «Ունիոն Բեռլինը» խաղացին ոչ ոքի՝ 0:0։

Ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց իտալական «Ռոմայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինյա, 76  -  Մարկուս Ռեշֆորդ, 53, Ժյուլ Կունդե, 59, ինքնագոլ

«Այաքս» - «Ունիոն Բեռլին»` 0:0

«Զալցբուրգ» - «Ռոմա»` 1:0 (տեսանյութ)

Նիկոլաս Կապալդո, 88

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեն»` 2:1 (տեսանյութ)

Դմիտրի Կրիսկիվ, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1, 11մ - Կառլ Տոկո Էկամբի, 59

«Յուվենտուս» - «Նանտ»՝ `00:00 (Երեւանի ժամանակ)

 «Բայեր» -  «Մոնակո»` 00:00

«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 00:00

 «Սպորտինգ» - «Միդտյուլանդ»` 00:00

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում