23:39 16 փետրվարի, 2023Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Առաջինը հաջողության հասավ կատալոնական թիմը։ 50-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։ Արդեն 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
59-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գոլի շնորհիվ 76-րդ րոպեին։
Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Ռենին»։
Հոլանդական «Այաքսն» ու գերմանական «Ունիոն Բեռլինը» խաղացին ոչ ոքի՝ 0:0։
Ավստրիական «Զալցբուրգը» տանը մրցեց իտալական «Ռոմայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 23-ին։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2:2 (տեսանյութ)
Մարկոս Ալոնսո, 50, Ռաֆինյա, 76 - Մարկուս Ռեշֆորդ, 53, Ժյուլ Կունդե, 59, ինքնագոլ
«Այաքս» - «Ունիոն Բեռլին»` 0:0
«Զալցբուրգ» - «Ռոմա»` 1:0 (տեսանյութ)
Նիկոլաս Կապալդո, 88
«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեն»` 2:1 (տեսանյութ)
Դմիտրի Կրիսկիվ, 11, Արտյոմ Բոնդարենկո, 45+1, 11մ - Կառլ Տոկո Էկամբի, 59
«Յուվենտուս» - «Նանտ»՝ `00:00 (Երեւանի ժամանակ)
«Բայեր» - «Մոնակո»` 00:00
«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 00:00
«Սպորտինգ» - «Միդտյուլանդ»` 00:00
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։
1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Արսենալ», «Ֆեներբահչե», «Բետիս», «Ռոյալ Յունիոն», «Ռեալ Սոսիեդադ», «Ֆեյենորդ», «Ֆրայբուրգ», «Ֆերենցվարոշ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.