12:57  ,  3 մայիսի, 2024

ԵԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները եւ լավագույն գոլերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2:0 (տեսանյութ), «Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:1 (տեսանյութ) առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ի ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։

«Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը եւ «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը հավակնում են լավագույնի կոչմանը։

Անդրիխը «Ռոմայի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ, Կոպմեյները գոլային փոխանցում է կատարել «Մարսելի» դեմ խաղում։

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նաեւ շաբաթվա լավագույն գոլերը Եվրոպայի լիգայում։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում