22:58  ,  12 փետրվարի, 2023

«Յուվենտուսին» հաղթանակ բերեց Ռաբյոյի գոլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» հետ։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

34-րդ րոպեին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո աչքի ընկավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

«Յուվենտուսը» 29 միավորով 9-րդն է, «Ֆիորենտինան»՝ 14-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 1:0 (տեսանյութ)

Ադրիեն Ռաբյո, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում