14:10  ,  10 փետրվարի, 2023

Բրայանտի խաղաշապիկը Sotheby’s-ում վաճառվել է 5,85 միլիոն դոլարով

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի ինքնագրով խաղաշապիկը վաճառվել է Sotheby’s աճուրդում 5,85 միլիոն դոլարով, հաղորդում է ESPN-ը։ Սա ռեկորդային գին է Բրայանտի հետ կապված իրերի համար։

Կոբե Բրայանտն այդ  խաղաշապիկով է եղել 2008թ․ մայիսի 7-ին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը ստանալիս։ 2007-2008 թվականների մրցաշրջանում անցկացրած 82 հանդիպումներից 25-ում Բրայանտը խաղահրապարակ է դուրս եկել նույն խաղաշապիկով։

Երեք տարի առաջ Բրայանտի ողբերգական մահից հետո տարբեր երկրներում արված որմնանկարներում բասկետբոլիստը պատկերված է հենց այդ խաղաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով