14:10 10 փետրվարի, 2023«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի ինքնագրով խաղաշապիկը վաճառվել է Sotheby’s աճուրդում 5,85 միլիոն դոլարով, հաղորդում է ESPN-ը։ Սա ռեկորդային գին է Բրայանտի հետ կապված իրերի համար։
Կոբե Բրայանտն այդ խաղաշապիկով է եղել 2008թ․ մայիսի 7-ին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) մրցանակը ստանալիս։ 2007-2008 թվականների մրցաշրջանում անցկացրած 82 հանդիպումներից 25-ում Բրայանտը խաղահրապարակ է դուրս եկել նույն խաղաշապիկով։
Երեք տարի առաջ Բրայանտի ողբերգական մահից հետո տարբեր երկրներում արված որմնանկարներում բասկետբոլիստը պատկերված է հենց այդ խաղաշապիկով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.