Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» դուրս եկավ Մարոկկոյում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Տանժերում տեղի ունեցած խաղում «Ալ Հիլյալը» մրցեց բրազիլական «Ֆլամենգոյի» հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Արգենտինացի Ռամոս Դիասի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Սալեմ Ալ Դավսարին։ Երկու գոլն էլ նա խփեց 11-մետրանոցից։ «Ալ Հիլյալի» երրորդ գոլի հեղինակը արգենտինացի հարձակվող Լուսիանո Վիետոն է։
«Ֆլամենգոյից» աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Պեդրու Աբրեուն, որը դուբլ ձեւակերպեց։ Բրազիլական թիմը երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի 8-րդ ավելացված րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց բրազիլացի կիսապաշտպան Ժերսոնը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը փետրվարի 8-ին կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Եգիպտոսի «Ալ Ահլին»։
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Ֆլամենգո» (Բրազիլիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 2:3 (տեսանյութ)
Պեդրու Աբրեու, 20, 90+1 - Սալեմ Ալ Դավսարի, 4, 11մ, 45+9, 11մ, Լուսիանո Վիետո, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում