Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով «Կահրամանմարաշսպոր» թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչները մնացել են հյուրանոցի փլատակների տակ, հաղորդում է Aspor-ը։
Ընթանում են որոնափրկարարական աշխատանքներ։ Առայժմ գտել են տեխնիկական անձնակազմի մեկ աշխատակցի։
«Կահրամանմարաշսպորը» հանդես է գալիս թուրքական չորրորդ լիգայում։
Թուրքիայում բոլոր մարզական միջոցառումները դադարեցվել են։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում