02:03  ,  2 փետրվարի, 2023

Մեսիի գոլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին, Մբապեն ու Ռամոսը վնասվածքներ ստացան (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մոնպելիեին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

10-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 21-րդ րոպեին փոխարինվեց ազդրի վնասվածքի պատճառով։ 32-րդ րոպեին վնասվածք ստացավ եւ փոխարինվեց ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

ՊՍԺ-ին հաղթանակ բերեցին իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի գոլերը։

ՊՍԺ-ն 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Մոնպելիեն» 14-րդն է՝ 20 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մոնպելիե» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

 Առնո Նորդեն, 89 - Ֆաբիան Ռուիս, 55, Լիոնել Մեսի, 72, Ուորեն Զաիր-Էմերի, 90+2

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս