18:34  ,  30 հունվարի, 2023

«Էվերտոնն» ունի նոր գլխավոր մարզիչ

Լիվերպուլի «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 51-ամյա անգլիացի Շոն Դայչը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինեց անգլիացի Ֆրենկ Լեմպարդին։

Շոն Դայչը կնքել է 2,5 տարվա պայմանագիր։ Նախկինում նա գլխավորել է անգլիական «Ուոթֆորդը» եւ «Բարնլին»։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Էվերտոնը» 15 միավորով 19-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում