12:47  ,  30 հունվարի, 2023

Հայաստանի 3 սուսերամարտիկ մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը

Բահրեյնի մայրաքաղաք  Մանամայում  անցկացված սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի թիմը գխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ։

96 մասնակիցների թվում էին խոցասուսերակիրներ Գագիկ Դավթյանը, Գրիգոր Մնացականյանը և Ալիկ Նավասարդյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: 

Գագիկ Դավթյանը գրավել է 21-րդ տեղը, Գրիգոր Մնացականյանը՝ 30-րդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում