20:41  ,  29 հունվարի, 2023

Tata Steel Masters․ Գիրին նվաճեց հաղթողի կոչումը, Արոնյանը 7-րդն է

Հոլանդացի Անիշ Գիրին նվաճեց Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացված Tata Steel Masters մրցաշարի հաղթողի կոչումը։ Վերջին տուրում նա սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ռումինացի Ռիչարդ Ռապորտին եւ 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը վերջին տուրում սպիտակներով պարտվեց հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթին եւ 8 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Նույնքան միավոր վաստակեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը վերջին տուրում սեւերով հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին եւ գրավեց երրորդ տեղը։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) վերջին տուրում սպիտակներով պարտվեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին եւ 6,5 միավորով գրավեց 7-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում