09:58  ,  24 հունվարի, 2023

AusOpen. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ թենիսիստի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որը երրորդ սեթում հրաժարվեց պայքարից դաստակի վնասվածքի պատճառով։ Երրորդ սեթում Կարեն Խաչանովը հաղթում էր 3:0 հաշվով։

Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը՝ 7:6 (7:5), 6:3:

Կիսաեզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ չեխ Իրժի Լեգեչկայի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով