20:35  ,  20 հունվարի, 2023

Լոնդոնի «Արսենալի» նորեկը (ֆոտո)

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդը «Բրայթոնից» տեղափոխվեց «Արսենալ», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։ Նա հանդես կգա 19 համարի խաղաշապիկով։

Ոչ պաշտոնական տեղեկություններով, «Արսենալը» Տրոսարդի համար վճարել է 27 միլիոն ֆունտ ստերլինգ։

Այս մրցաշրջանում Տրոսարդը «Բրայթոնի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Բելգիայի հավաքականում Տրոսարդն անցկացրել է 27 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում