Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության ISSF Grand Prix շարքի երկրորդ մրցաշարում Հայաստանի Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձավ բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը։
Հրաձիգները հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը և պայքարի մեջ մտան բրոնզե մեդալի համար։ Երրորդ տեղի համար հայ մարզիկները 17։7 հաշվով առավելության հասան Վրաստանի թիմի նկատմամբ։
Հայաստանը մեդալային հաշվարկում ISSF GRAND PRIX (Ռուսե, Սլովենիա) մրցաշարում 9-րդ տեղում է , իսկ ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա) մրցաշարում այս պահի դրությամբ 6-րդն է։
ISSF GRAND PRIX (Ռուսե, Սլովենիա). օդամղիչ ատրճանակ 10մ միքս - Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան - արծաթե մեդալ
ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա). օդամղիչ ատրճանակ 10մ միքս - Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան - բրոնզե մեդալ
ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա). օդամղիչ ատրճանակ 10մ տղամարդկանց պայքար- Բենիկ Խլղաթյան - բրոնզե մեդալ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի