18:27 20 հունվարի, 2023Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության ISSF Grand Prix շարքի երկրորդ մրցաշարում Հայաստանի Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձավ բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը։
Հրաձիգները հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը և պայքարի մեջ մտան բրոնզե մեդալի համար։ Երրորդ տեղի համար հայ մարզիկները 17։7 հաշվով առավելության հասան Վրաստանի թիմի նկատմամբ։
Հայաստանը մեդալային հաշվարկում ISSF GRAND PRIX (Ռուսե, Սլովենիա) մրցաշարում 9-րդ տեղում է , իսկ ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա) մրցաշարում այս պահի դրությամբ 6-րդն է։
ISSF GRAND PRIX (Ռուսե, Սլովենիա). օդամղիչ ատրճանակ 10մ միքս - Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան - արծաթե մեդալ
ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա). օդամղիչ ատրճանակ 10մ միքս - Բենիկ Խլղաթյան / Էլմիրա Կարապետյան - բրոնզե մեդալ
ISSF GRAND PRIX (Օսիեկ, Խորվաթիա). օդամղիչ ատրճանակ 10մ տղամարդկանց պայքար- Բենիկ Խլղաթյան - բրոնզե մեդալ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.