13:17  ,  20 հունվարի, 2023

ISSF Grand Prix․ Բենիկ Խլղաթյանը՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը։

Երևանցի  մարզիկը 10 մետրից օդամղիչ ատրճանակի մրցման  նախնական փուլում զբաղեցրել է 8-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ, որտեղ բարձրացել է հինգ աստիճանով և գրավել երրորդ մրցանակային տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մրցաշարի վերջին օրը պայքարին կմասնակցեն նաեւ Բենիկ Խլղաթյան -  Էլմիրա Կարապետյան խառը զույգը  և Հրաչիկ Բաբայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում