13:17 20 հունվարի, 2023Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը։
Երևանցի մարզիկը 10 մետրից օդամղիչ ատրճանակի մրցման նախնական փուլում զբաղեցրել է 8-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ, որտեղ բարձրացել է հինգ աստիճանով և գրավել երրորդ մրցանակային տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մրցաշարի վերջին օրը պայքարին կմասնակցեն նաեւ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան խառը զույգը և Հրաչիկ Բաբայանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.