01:40  ,  4 հունվարի, 2023

«Արսենալն» ու «Նյուքասլը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց երրորդ տեղում գտնվող «Նյուքասլին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

17 խաղից հետո «Արսենալը» 44 միավորով է առաջին տեղում եւ 8 միավոր գերազանցում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (16 խաղ), որը երկրորդ տեղում է։ «Նյուքասլը» (18 խաղ) վաստակել է 35 միավոր։

Նույնքան միավոր կունենա չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» (17 խաղ), եթե պահպանի հաղթանակը «Բորնմուտի» նկատմամբ այժմ ընթացող խաղում՝ 2:0։ Ավարտին մնացել է մի քանի րոպե։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 0:0 (տեսանյութ)

«Էվերտոն» - «Բրայթոն»՝ 1:4

Դեմարայ Գրեյ, 90+2, 11մ - Կաորու Միտոմա, 14, Էվան Ֆերգյուսոն, 51, Սոլոմոն Մարչ, 54, Պասկալ Գրոս, 57

«Լեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 0:1

Ալեքսանդր Միտրովիչ, 17

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 2:0 (ընթանում է երկրորդ խաղակեսը)

Կազեմիրո, 23, Լյուկ Շոու, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով