01:40 4 հունվարի, 2023Անգլիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց երրորդ տեղում գտնվող «Նյուքասլին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը գոլ խփել չկարողացան։
17 խաղից հետո «Արսենալը» 44 միավորով է առաջին տեղում եւ 8 միավոր գերազանցում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» (16 խաղ), որը երկրորդ տեղում է։ «Նյուքասլը» (18 խաղ) վաստակել է 35 միավոր։
Նույնքան միավոր կունենա չորրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» (17 խաղ), եթե պահպանի հաղթանակը «Բորնմուտի» նկատմամբ այժմ ընթացող խաղում՝ 2:0։ Ավարտին մնացել է մի քանի րոպե։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 0:0 (տեսանյութ)
«Էվերտոն» - «Բրայթոն»՝ 1:4
Դեմարայ Գրեյ, 90+2, 11մ - Կաորու Միտոմա, 14, Էվան Ֆերգյուսոն, 51, Սոլոմոն Մարչ, 54, Պասկալ Գրոս, 57
«Լեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 0:1
Ալեքսանդր Միտրովիչ, 17
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմուտ»՝ 2:0 (ընթանում է երկրորդ խաղակեսը)
Կազեմիրո, 23, Լյուկ Շոու, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.