02:05  ,  29 դեկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ուժեղ էր «Ստրասբուրգից». Նեյմարի հեռացումն ու Մբապեի հաղթական գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ստրասբուրգին» եւ ծանր հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

14-րդ րոպեին ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Մարկինյոսը, որը 51-րդ րոպեին նաեւ ինքնագոլի հեղինակ դարձավ։ 63-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Նեյմարը։

Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լանսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ստրասբուրգը» նախավերջինն է՝ 11 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Մարկինյոս, 14, Կիլիան Մբապե, 90+5, 11մ - Մարկինյոս, 51, ինքնագոլ

Հեռացում՝ Նեյմար (ՊՍԺ), 63, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով