2013թ. փետրվարին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ Օլիմպիական խաղերին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Փառատոնն ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմության մեջ: Բրաշով քաղաքում փետրվարի 16-20-ը կայանալիք մրցումներում նախատեսվում է հին աշխարհամասի 49 երկրների պատվիրակների մասնակցությունը:
Երիտասարդ մարզիկները կմրցեն ութ մարզաձեւերում` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիատլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ եւ հոկեյ :
Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993թ. Իտալիայի Աոստա քաղաքում:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի