Հայաստանի պատվիրակությունը՝ Եվրոպայի ձմեռային երիտասարդական Օլիմպիական խաղերում

12:03   26 հոկտեմբերի, 2012

2013թ. փետրվարին Ռումինիայում կայանալիք Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ Օլիմպիական խաղերին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Փառատոնն ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմության մեջ: Բրաշով քաղաքում փետրվարի 16-20-ը կայանալիք մրցումներում նախատեսվում է հին աշխարհամասի 49 երկրների պատվիրակների մասնակցությունը:

Երիտասարդ մարզիկները կմրցեն ութ մարզաձեւերում` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիատլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ եւ հոկեյ :

Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993թ. Իտալիայի Աոստա քաղաքում:

ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։