16:22  ,  19 դեկտեմբերի, 2022

Մակրոնը հանդերձարանում աջակցել է Ֆրանսիայի հավաքականին (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդերձարանում աջակցել է ազգային թիմին աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայից կրած պարտությունից հետո (2:2, 1:1, 11մ` 2։4)։

«Ահռելի աշխատանքով կարողացանք 0:2-ից հետո հավասարեցնել։ Մբապեն ինչ-որ անհավանական բան արեց, բայց դա նաեւ ամբողջ թիմի աշխատանքն էր։ Թիմը վերջում վերադարձրեց կիրքը։ Ես անսահման հավատում էի մեր թիմին։ Եվս մեկ հրաշք գործեցինք լրացուցիչ ժամանակում։ Կոլո Մուանին մատչբոլ ուներ 123-րդ րոպեին, երբ սեյվ կատարեց դարպասապահը։

Մբապեն հրաշալի ֆուտբոլիստ է, նա դեռ 24 տարեկան է (կդառնա դեկտեմբերի 20-ին)։ Ես նրան հիշեցրի այդ մասին։ Նա դարձավ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն երկրորդ անգամ խաղաց եզրափակիչում, անցած առաջնությունում նվաճել է տիտղոսը։ Իհարկե, տխուր է, որ չհաղթեցինք, բայց ես հպարտանում եմ Մբապեով, թիմով։ Այսպիսին է սպորտը։

Ֆրանսիացիների երազանքը շատ մոտ էր իրականացման։ Այս գիշեր ծանր կլինի, բայց վաղը մենք պետք է վերադառնանք գրոհի։ Ես հպարտանում եմ ձեզանով»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ 10 տարի ազգային թիմը գլխավորող Դիդիե Դեշամը չի հեռանա հավաքականից։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Սպասվում է, որ Դեշամը կերկարաձգի համագործակցությունը մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով