Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Vegas 66 մրցաշարում թեթեւքաշային ռուսաստանցի Արման Ծառուկյանը մենամարտել է Դամիր Իսմագուլովի (Ռուսաստան) հետ։
Երեք ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27) հաղթել է Արման Ծառուկյանը։
22-ամյա մարտիկը 19-րդ հաղթանակն է տարել, ունի 3 պարտություն։ Իսմագուլովը խառը մենամարտերում անցկացրած 24 մենամարտում կրեց երկրորդ պարտությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում