20:53  ,  17 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։

Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին (տեսանյութ

42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ

Երկրորդ խաղակեսում որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Խորվաթիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճել է նաեւ 1998թ․ աշխարհի առաջնությունում։ 2018թ․ ԱԱ-ում խորվաթները դարձել էին արծաթե մեդալակիր։ Մարոկկոն ԱԱ-ի կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0:2 հաշվով պարտություն էր կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։

ԱԱ-2022, երրորդ տեղի համար հանդիպում

Խորվաթիա - Մարոկկո՝ 2:1 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 7, Միսլավ Օրշիչ, 42 - Աշրաֆ Դարի, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով