ԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

20:53   17 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի եւ Մարոկկոյի հավաքականները։ 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները՝ երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33-ամյա հարձակվող Իվան Պերիշիչը։

Ընդամենը 2 րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23-ամյա պաշտպան Աշրաֆ Դարին (տեսանյութ)։

42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29-ամյա հարձակվող Մարկո Լիվայան (տեսանյութ)։

Երկրորդ խաղակեսում որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

Խորվաթիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճել է նաեւ 1998թ․ աշխարհի առաջնությունում։ 2018թ․ ԱԱ-ում խորվաթները դարձել էին արծաթե մեդալակիր։ Մարոկկոն ԱԱ-ի կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0:2 հաշվով պարտություն էր կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։

ԱԱ-2022, երրորդ տեղի համար հանդիպում

Խորվաթիա - Մարոկկո՝ 2:1 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 7, Միսլավ Օրշիչ, 42 - Աշրաֆ Դարի, 9



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.