Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման դժգոհ է ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի վերաբերմունքից եւ դեկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Դոհա մեկնելու մտադրություն չունի, հաղորդում է Libertad Digital-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ։
Այս տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիրը ազդրի մկանային վնասվածքի հետեւանքով բաց է թողել աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները։ Բենզեման «Ռեալ» վերադառնալուց հետո մեկ շաբաթում ապաքինվել է եւ լիարժեք մարզումներ է անցկացնում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում, մասնակցել է նաեւ մեկ ստուգողական հանդիպման «Լեգանեսի» դեմ (1:1):
Բենզեման մնացել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում եւ կստանա աշխարհի առաջնության մեդալ։
Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում