16:20  ,  9 դեկտեմբերի, 2022

Էրլինգ Հոլանդի երազանքը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երազում է ազգային թիմի հետ մասնակցել աշխարհի առաջնության։

«Մրցաշրջանի կեսին աշխարհի առաջնությունը վերալիցքավորվելու լավ հնարավորություն է։ Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներն էլ երազում են մասնակցել այդ մրցաշարին։ Ես երազում եմ այնտեղ ներկայացնել իմ երկիրը։ Կձգտենք համառ աշխատանքով հասնել դրան։

Ընդմիջումը դրական է ազդել մարզավիճակիս վրա։ Հանգստացել եմ եւ անհամբեր սպասում եմ ակումբային մրցաշրջանի վերսկսմանը»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է The National News-ը։

Նորվեգիայի հավաքականը չէր կարողացել նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում