20:16  ,  7 դեկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն Ռոնալդուին հրավիրելու մտադրություն չունի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրելու մտադրություն չունի։

«Հաշվի առնելով, որ մեր հարձակման գիծը կազմում են Լիոնել Մեսին, Նեյմարն ու Կիլիան Մբապեն՝ շատ բարդ կլինի իրագործել Ռոնալդուին մեր ակումբում ներգրավելը։ Բայց ես նրան մաղթում եմ լավագույնը։ Նա նախկինի նման հրաշալի ֆուտբոլիստ է»,- Sky News-ին ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։

Ավելի վաղ Ռոնալդուն հերքել էր լուրերը, թե հունվարի 1-ից կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English