23:42  ,  2 դեկտեմբերի, 2022

Դանի Ալվեսը գերազանցեց Տիագու Սիլվայի ռեկորդը Բրազիլիայի հավաքականում

Պաշտպան Դանի Ալվեսը Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցում է Կամերունի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը։ Նա Քաթարում առաջին հանդիպումն է անցկացնում։ 39-ամյա Ալվեսը դարձավ Բրազիլիայի հավաքականի ավագագույն ֆուտբոլիստը, որը երբեւէ մասնակցել է աշխարհի առաջնության։

Դանի Ալվեսը գերազանցեց 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվայի տարիքային ռեկորդը։ Նա նույնպես մասնակցում է ընթացիկ առաջնությանը։

Բրազիլիայի հավաքականը երկու տուրից հետո էր 6 միավորով ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով