12:58  ,  2 դեկտեմբերի, 2022

Կիմիխ․ Կարիերայիս վատագույն օրն է

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է ձախողումը աշխարհի առաջնությունում։ Գերմանիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

«Կարիերայիս վատագույն օրն է։ Կարծես՝ անդունդն ընկած լինեմ։ Զգացողություն է, որ բոլոր անհաջողություններն ինձ հետ են կապված։ Ես սկսել եմ խաղալ հավաքականում 2016 թվականից եւ սկսվել են թիմի անհաջողությունները։ Չէի ցանկանա կապված լինել ձախողումների հետ։

Ճապոնիայից կրած պարտությունը փլեյ-օֆֆի գին ունեցավ։ Մենք բազմաթիվ լավ պահեր բաց թողեցինք առաջին երկու խաղերում։

Իհարկե, հույս ունեինք, որ Իսպանիան կհաղթի ճապոնացիներին վերջին տուրում։ Իսպանացիներին մեղադրելու կարիք չկա։ Մենք ունեինք Ճապոնիային եւ Իսպանիային հաղթելու հնարավորություն։ Կոստա Ռիկայի դեմ խաղում մինչեւ ընդմիջում կարող էինք 4:0 առաջ լինել, բայց չօգտագործեցինք բազմաթիվ պահեր»,- Կիմիխի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Գերմանիան խմբային փուլի առաջին տուրում 1:2 հաշվով պարտվել էր Ճապոնիային, երկրորդ խաղում 1:1 հաշվով խաղացել Իսպանիայի հետ, իսկ վերջին տուրում 4:2 հաշվով հաղթել կոստառիկացիներին եւ խմբում գրավել երրորդ տեղը՝ 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով