14:58  ,  1 դեկտեմբերի, 2022

Մեսի․ Իմացա, որ գերազանցել եմ Մարադոնայի ռեկորդը, հավատում եմ, որ նա շատ ուրախ կլիներ

Արգենտինայի հավաքականի ավագ եւ հարձակվող, 35-ամյա Լիոնել Մեսին մեկնաբանել է իր նվաճումը՝ որով գերազանցել է Դիեգո Մարադոնայի ռեկորդը աշխարհի առաջնություններում հանդիպումների քանակով։ Մեսին 22 խաղ է անցկացրել եզրափակիչ մրցաշարերում, Մարադոնան՝ 21 խաղ։

«Իմացա, որ գերազանցել եմ Մարադոնայի ռեկորդը։ Խաղից առաջ չգիտեի։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ այսպիսի ռեկորդներ գրանցել։

Հավատում եմ, որ Մարադոնան շատ ուրախ կլիներ իմ նվաճումների առիթով։ Նա միշտ մեծ սիրով է վերաբերվել ինձ։ Նա միշտ երջանիկ էր, երբ իմ խաղը ստացվում էր»,- Մեսիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մեսին 15-րդ խաղն է անցկացրել աշխարհի առաջնություններում ազգային թիմի ավագի կարգավիճակում։ Ռեկորդակիրը Մարադոնան է՝ 16 խաղ։

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լեհաստանին եւ առաջին տեղից դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Արգենտինացիների մրցակիցը կլինի Ավստրալիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս