15:08  ,  24 նոյեմբերի, 2022

Բենզեման 2 շաբաթից կվերսկսի մարզումները

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման երկու շաբաթից կապաքինվի եւ կվերսկսի մարզումները Արքայական ակումբում, հաղորդում է իսպանական AS-ը։

34-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ եւ վերադարձել «Ռեալ»։

Բենզեմայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի դեկտեմբերի 30-ին։ 15-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում