13:57  ,  24 նոյեմբերի, 2022

Դանի Ալվես․ Բրազիլիայի կազմը մարդկային որակներով լավագույնն է վերջին տարիներին

Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան աշխարհի առաջնությունում մեկնարկից առաջ խոսել է Տիտեի գլխավորած թիմի ֆուտբոլիստների բարձր մարդկային որակների մասին։

«Բրազիլիան ավանդաբար եւ պատմականորեն միշտ եղել է աշխարհի առաջնությունների ֆավորիտ։ Նախորդ տարիներին մենք անհաջող ենք հանդես եկել, բայց հիմա ստեղծել ենք հաստ կաշի ունեցող թիմ։

Բրազիլիայի կազմը հիմա մարդկային որակներով լավագույնն է վերջին տարիներին»,- Ալվեսի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով