13:57 24 նոյեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան աշխարհի առաջնությունում մեկնարկից առաջ խոսել է Տիտեի գլխավորած թիմի ֆուտբոլիստների բարձր մարդկային որակների մասին։
«Բրազիլիան ավանդաբար եւ պատմականորեն միշտ եղել է աշխարհի առաջնությունների ֆավորիտ։ Նախորդ տարիներին մենք անհաջող ենք հանդես եկել, բայց հիմա ստեղծել ենք հաստ կաշի ունեցող թիմ։
Բրազիլիայի կազմը հիմա մարդկային որակներով լավագույնն է վերջին տարիներին»,- Ալվեսի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.