11:20  ,  24 նոյեմբերի, 2022

Իսպանիայի թիմը գերազանցել է արգենտինացիների ռեկորդը ԱԱ-ներում

Իսպանիայի հավաքականը ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերի մեկ խաղում գնդակի վերահսկողության ցուցանիշով, հաղորդում է Opta-ն։

Կոստա Ռիկայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում (7:0) իսպանացիները գնդակը պահել են խաղաժամանակի 81,7 տոկոսը՝ գերազանցելով Արգենտինայի հավաքականի ռեկորդը, որը գրանցվել էր 2010թ․ աշխարհի առաջնությունում։ Հունաստանի թիմի դեմ խաղում գնդակը արգենտինացիների վերահսկողությամբ էր եղել 80,3 տոկոս։

Հաջորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 27-ին՝ մրցելով գերմանացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով