11:20 24 նոյեմբերի, 2022Իսպանիայի հավաքականը ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերի մեկ խաղում գնդակի վերահսկողության ցուցանիշով, հաղորդում է Opta-ն։
Կոստա Ռիկայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում (7:0) իսպանացիները գնդակը պահել են խաղաժամանակի 81,7 տոկոսը՝ գերազանցելով Արգենտինայի հավաքականի ռեկորդը, որը գրանցվել էր 2010թ․ աշխարհի առաջնությունում։ Հունաստանի թիմի դեմ խաղում գնդակը արգենտինացիների վերահսկողությամբ էր եղել 80,3 տոկոս։
Հաջորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 27-ին՝ մրցելով գերմանացիների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.