One we won't forget in a hurry!
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
Watch all the best bits on FIFA+#FIFAWorldCup | #Qatar2022
Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի նկատմամբ։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի թիմը 88 հազար հանդիսականների ներկայությամբ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։
Առաջին խաղակեսում արգենտինացիների 3 գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միայն մեկ դեպքում կիրառվեց VAR համակարգը։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ՝ Մեսին (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո Սաուդյան Արաբիայի թիմը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարի ղեկավարությամբ երկրորդ խաղակեսի սկզբնամասում 5 րոպեում երկու գոլ խփեց։
48-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 29-ամյա հարձակվող Սալեհ Ալ Շեհրին (տեսանյութ), իսկ 53-րդ րոպեին՝ «Ալ Հիլալի» 31-ամյա կիսապաշտպան Սալեմ Ալ Դավսարին (տեսանյութ)։
C խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր
Արգենտինա - Սաուդյան Արաբիա՝ 1:2
Լիոնել Մեսի, 10, 11մ - Սալեհ Ալ Շեհրի, 48, Սալեմ Ալ Դավսարի, 53
2006
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
2014
2018
2022
Messi becomes the first Argentinian to score in four World Cups! #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/lKzewHhVkV
The link-up between these two #ARG | #FIFAWorldCup pic.twitter.com/E9BALTj0Eb
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
Al-Dawsari has turned this game on its head! #FIFAWorldCup | #Qatar2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
Saudi Arabia beat Argentina. @adidasfootball | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում