14:52  ,  22 նոյեմբերի, 2022

Մեսին 4 ԱԱ-ներում գոլ խփած առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից Սաուդյան Արաբիայի թիմի դարպասը գրավելու շնորհիվ դարձավ 4 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին արգենտինացի ֆուտբոլիստը։

5-րդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին աչքի է ընկել նաեւ 2006, 2014 եւ 2018 թվականների աշխարհի առաջնություններում։

Մեսին 7 գոլ է խփել աշխարհի առաջնություններում եւ այդ ցուցանիշով հավասարվեց Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը եւս 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։ Մեսին աշխարհի առաջնությունների 20 խաղում է 7 գոլ խփել, Ռոնալդուն՝ 17 խաղում։

Արգենտինա - Սաուդյան Արաբիայի դիմակայությունում ավարտվել է առաջին խաղակեսը։ Արգենտինան հաղթում է նվազագույն հաշվով։ 

Արգենտինա - Սաուդյան Արաբիայի խաղում ավարտվել է առաջին խաղակեսը։ Արգենտինան հաղթում է նվազագույն հաշվով։ Արգենտինացիների 3 գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միայն մեկ դեպքում կիրառվեց VAR համակարգը։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ՝ Մեսին։

Ընդմիջում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով