His 15th(!) win of the year @Max33Verstappen caps an outstanding season with a lights to flag victory in AbuDhabi! #AbuDhabiGP #F1 pic.twitter.com/Nh1Y9LLjn5
— Formula 1 (@F1) November 20, 2022
Ավարտվեց Ֆորմուլա-1-ի վերջին փուլը։ Աբու Դաբիի Մեծ մրցանակում հաղթեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ նվաճած Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»)։
Երկրորդը վերջնագիծ հասավ «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը, որն ընդհանուր հաշվարկում 308 միավորով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Սերխիո Պերեսը։
Ֆորմուլա-1, մրցաշրջան-2022
Թիմային պայքարում հաղթեց «Ռեդ Բուլը», լավագույն եռյակում են նաեւ «Ֆերարին» ու «Մերսեդեսը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում