19:32 20 նոյեմբերի, 2022Ավարտվեց Ֆորմուլա-1-ի վերջին փուլը։ Աբու Դաբիի Մեծ մրցանակում հաղթեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ մրցաշրջանում անընդմեջ նվաճած Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»)։
Երկրորդը վերջնագիծ հասավ «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը, որն ընդհանուր հաշվարկում 308 միավորով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Սերխիո Պերեսը։
Ֆորմուլա-1, մրցաշրջան-2022
Թիմային պայքարում հաղթեց «Ռեդ Բուլը», լավագույն եռյակում են նաեւ «Ֆերարին» ու «Մերսեդեսը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.